Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ակտիվների հայտարարագրման համակարգի վերաբերյալ աշխատաժողով:
Աշխատաժողովին իր մասնակցություն է ունեցել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Ենոքյանը կարևորել է ՀՀ հայտարարագրման համակարգում իրական սեփականատերերի ինստիտիտի ներդրումը և նշել, որ այս ինստիտուտի ներդրումը կբարձրացնի հանրային վստահությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ։ Փորձագետը նշել է, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը անհրաժեշտություն է հանդիսանում ոչ միայն ընդերքօգտագործման, այլ նաև ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ուենցող այլ ոլորտներում։
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի 6 ծրագրերից մեկն է, որն ուղղված է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումների, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն: