Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում կատարված փոփոխություններին, կարծիք է հայտնել է, ըստ որի վտանգավոր է ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների, այլ նաև իշխող ուժի ներկայությունը Հանձնաժողովում, որովհետև Հանձնաժողովը պայքարելու է քաղաքական կոռուպցիայի դեմ, իսկ դիտակետում առաջին հերթին՝ Կառավարությունը, քաղաքական ուժերն ու Բարձրագույն դատական խորհուրդն են։ Այստեղ լուրջ վտանգներ կան: Այսօր այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են «Իմ քայլը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, և հետևաբար՝ հետագայում էլ խնդրի դեպքում պատասխանատուն իրենք են։
Մանրամասները՝ տեսանյութում։