ԱԱԾ-ն չպետք է զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, դրանով պետք է հատուկ մասնագիտացված ծառայությունները զբաղվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ դրա շուրջ ստեղծված աղմուկին:
Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնց ուժով պաշտոնանկությունից հետո ուժային կառույցի ղեկավարի կողմից քաղաքական գնահատականներ տալն օրենքով պետք է արգելվի։ Ի լրումն, զսպումների մեխանիզմներն անհրաժեշտ են այն պատճառով, որ ազգային անվտանգության հարցերի մասով հսկայական տեղեկատվության տիրապետող անձանց հայտնվելը քաղաքականության մեջ` չափազանց վտանգավոր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լուսանկարը՝ aravot.am-ի։