Առաջին լրատվականի տաղավարում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը խոսել են հայաստանյան ներպետական իրավիճակի մասին, նշել է, որ առաջին հերթին կառավարությունը կամ վարչապետը պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչ պատճառով են եղել վերջին շրջանի պաշտոնանկությունները, քանի որ կողմերի դիրքորոշումներում կան ակնհայտ հակասություններ։ Մասնավորապես, վարչապետը հայտարարեց, որ պաշտոնանակությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ, բայց այդ հայտարարությանը հետևեց Ա․ Վանեցյանի հրաժարականի դիմումը, որը հակասական տպավորություններ է թողնում։ Ըստ նրա՝ նոր իրողություններում հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում իշխանության ուժային կառույցներում, և որոնք են իրական պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։