Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ 2019 թվականի սեպետմբերի 10-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում նվիրված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծին:
Քննարկման ընթացքում արդարադատության փոխնախարարներ Աննա Վարդապետյանը և Քրիստիննե Գասպարյանը ներկայացել են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը, հիմնական ուղղությունները և նախատեսվող գործողությունները։
Քննարկմանը մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Վերջինս իր մտահոգությունն է հայտնել ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագծերով նախատեսված անցումային արդարադատության մեխանիզմներից՝ փաստավահավաք հանձնաժողովի ստեղծման և դրա աշխատանքների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նախատեսվող գործողությունները ամբողջությամբ չեն արտացոլում անցումային արդարադատության գաղափարը, նպատակներն ու գործիքակազմը, և չեն ապահովվել սիներգիաներ՝ ինչպես անցումային արդարադատության մյուս երեք մեխանիզմների, այնպես էլ՝ այլ ռազմավարությունների միջև, օրինակ՝ մարդու իրավունքների, հակակոռուպցիոն։