Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 9-ին Աղվերանում մեկնարկեց «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ծրագիրը, ինչպեսև կազմակերպված դասընթացը։ Նրա խոսքով, դասընթացը կազմակերպվել է «Ագորա Սենթրլ Յուրոփ» հասարակակական կազմակերպության հետ։ Կարեն Զադոյանը նաև շնորհակալություն հայտնեց չեխ գործընկերներին՝ միջոցառման կազմակերպմանն ունեցած մեծ մասնակցության և տարված աշխատանքի համար։
Առաջիկա 5 օրերին դասընթացներ կանցկացնեն Չեխիայից ժամանած 3 փորձագետները՝ Պետր Չապը, ով Տեղական գործող խմբերի ազգային ցանցի գործադիր տնօրենն է, դասընթացի մասնակիցները, Կրիստինա Ֆանտովան, ով դրամաշնորային ծրագրերի հայթայթման բանագավառի փորձագետ է, Չեխիայում և միջազգային ՀԿ-ների ասպարեզում 18 տարվա փորձ ունի, Միրոսլավա Վիտասկովան, ով միջազգային կապերի և Եվրոպական ուսումնասիրությունների շրջանավարտ է, 10 տարվա փորձ ունի չեխական և միջազգային ՀԿ-ների, ինչպեսև բիզնեսի ոլորտում։
Դասընթացի մասնակիցներմ առաջին օրը կսովորեն, թե ինչպես ապահովել կոալիցիաների կայունությունն ու ճկունությունը, ձևավորեն կոալիցիայի ներքին կառուցվածքը, որոշումներ կայացնեն, ֆինանսավորում ապահովեն։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: