Առաջին լրատվականի տաղավարում քննարկվել է Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն գործընթացները, որին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա երկու հիմնական շեշտադրում է կատարել, ըստ որի՝
(ա) Վարչապետի գլխավորությամբ ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երեք ՀԿ ընդգրկվել է ոչ օրինական ընթացակարգով հետևապես անհրաժեշտ է անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները և նոր մրցույթ հայտարարել։ Այս մասով Ս․ Սողոմոնյանը նաև չի բացառել այն հանգամանքը, որ Վարչապետին ճիշտ չի զեկուցվել մրցույթի կազմակերպման գործընթացը։
(բ) Առաջարկվող փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվելու է բացառապես քաղաքական գործընթացով, ինչի արդյունքում Հանձնաժողովի անկախությունը վտանգի տակ է դրվում, և փաստացի՝ իմիտացիա է լինելու ինստիտուտցիոնալ անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գործընթացը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։