Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրինագծում պահպանվել են Հանձնաժողովի անկախությունը վտանգող քողարկված դրույթներ․ Կարեն Զադոյան

Առաջին լրատվականի hետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրինագծին, նշել է, որ խնդրահարույց դրույթները քողարկված կերպով պահպանվել են օրինագծում։ Մասնավորապես, Հանձնաժողովի անդամների ընտրության կարգը գործելու 2021 թվկանից հետո, իսկ մինչ այդ անդամների նշանակումը լինելու է զուտ քաղաքական ընտրություն, որը վստահություն չի ներշնչի։

Կարեն Զադոյանը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականությունների խորհրդի ձևավորմանը և պնդեց, որ խորհրդի կազմում չորս ՀԿ-ների ներգրավումը ոչ իրավաչափ է, հետևաբար անցկացված ՀԿ-ների մրցույթը այդ մասով պետք է չեղյալ համարել ու նախաձեռնել նոր մրցույթ։

 
Մանրամասները՝ Առաջին լրատվականի տեսանյութում։