Վեթինգը (պետական և քաղաքական գործիչների զտում) գործընթաց է, որի ընթացքում իրականացվում են հետաքննություններ են՝ պարզելու, թե արդյո՞ք պետականպաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, իրենցգործունեությունն իրականացնելիս չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, թե՞ ոչ:
Վեթինգը կարող է կիրառվել ոչ միայն որպես անցումային արդարադատության գործիք, այլև՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործիք կամ աշխատանքիընդունման, պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման կանոնավոր մեխանիզմ՝ զգայուն ոլորտների և պաշտոնների դեպքում։
Վեթինգի թիրախում կարող են լինել հանրային պետական կառույցներում, այդ թվում՝ ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայություններում, բանակում,քրեակատարողական հիմնարկներում, դատաիրավական համակարգում, հանրային և քաղաքացիական ծառայությունում, քաղաքական պաշտոններում,դիվանագիտական համակարգում և ֆինանսական հաստատություններում պաշտոն զբաղեցնող կամ ծառայող անձինք։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված սույն վերլուծությունը նվիրված է դատական վեթինգին՝ որպես անցումային արդարադատության մեխանիզմ, որի շրջանակներում ուսումնասիրվել է միջազգային փորձը, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում դատական վեթինգի իրականացման հիմնահարցերին։
«Դատական վեթինգը՝ անցումային արդարադատության մեխանիզմ» վերլուծությունը հասանելի է այստեղ։