Հունիսի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) տնօրեն Արմեն Զաքարյանի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ ՔԴԵԴ-ում։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանում իրականացվող իրավական գործընթացները․ մարտահրավերներ և հեռանկարներ»։ Թեմայի շրջանակներում քննարկվեց ՀՀ իրավական և դատական համակարգում տեղի ունեցող գործընթացները, առաջիկա անելիքները ու հիմնական մարտահրավերները։ Դասախոսության շրջանակներում ներկայացվեց նաև Հայաստանում անցումային արդարադատության իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները և անհրաժեշտ քայլերը։
Դասախոսությունն անցավ բավականին ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Իր հերթին Կ․ Զադոյանը շնորհակալություն հայտնեց ՔԴԵԴ-ի ունկնդիրներին՝ ցուցաբերած հետաքրքրության և բարձրացրած հարցերի համար։