Հակակոռուպցիոն դպրոցի դասախոսը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանն էր

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հունիսի 11-ին հյուրընկալեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանին:

Դասընթացին քննարկվեցին իրավապահ մարինների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ թվում՝ հետաքննության և նախաքննության առանձնահատկությունները՝ գործերը քննելիս:

Դպրոցի մասնակիցները հարցեր ուղղեցին Արսեն Այվազյանին կապված ինչպես օպերատիվ տեղեկությունների ստացման, այնպես էլ դրանց հետ աշխատանքի վերաբերյալ: Ներկաներին հետաքրքիր էր, թե ինչպես են աշխատում իրավապահ մարմինները, եթե նույն օպերատիվ տեղեկությունը իրացնում է, օրինակ՝ և՛ոստիկանությունը, և՛ ազգային անվտանգության ծառայությունը կամ այլ մարմիններ:

Արսեն Այվազյանի խոսքով՝ իրավապահ մարմինների միջև հեղափոխությունից հետո համագործակցության և երկխոսության մթնոլորտը գերակշռում է:

Մասնակիցները հյուրի հետ քննարկեցին նաև «կոռուպցիա», «կաշառակերություն» և այլ հասկացությունների առանձնահատկությունները քրեական օրենսգրքի տրաբանության մեջ:

Քննարկմանը ներկա էր նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: