Հակակոռուպցիոն ռազմավարությունը և Հայաստանի հակակոռուպցիոն մոդելը պետք է ընդունվի հանրային կոնսենսուսի հիման վրա․ Ս․ Սողոմոնյան

1in.am-ի տաղավարում քննարկվել է ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը։ 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է Նախագծում տեղ գտած կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմնին։
 
Ըստ նրա՝ երկու առանձին հակակոռուպցիոն մարմին (կանխարգելիչ և իրավապահ) ունենալու դեպքում այդ մարմինները չեն ունենալու սահմանադրական մարմնի կարգավիճակ, հետևապես, չեն ապահովվելու դրանց գործունեության անկախության սահմանադրաիրավական երաշխիքները։ Հիշյալի համատեքստում անհասկանալի է նաև նոր՝ հակակոռուպցիոն քաղաքականության մարմին ձևավորելու նպատակահարմարությանը։

Ս․ Սողոմոնյանը նաև ընդգծեց, որ Ռազմավարությունը և Հայաստանի հակակոռուպցիոն մոդելի ընդունումը պետք է ընդունվի հանրային կոնսենսուի հիման վրա։ 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։