Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Համաժողովի արդյունքները ամփոփվել են, որոնք ներառում են միջազգային և ազգային փորձագետների, պետական մարմինների, մասնագիտացված և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների հետ առաջարկությունները։
Համաժողովի ամփոփմանը ծանոթացե՛ք այստեղ։