Կտեսնենք, որ շատ դատավորներ հրաժարականներ կտան իրենց պաշտոններից. Կարեն Զադոյան

«Վեթինգը հանդիսանում է անցումային արդարադատության համակարգային բարեփոխումներ մեխանիզմի մի ենթամեխանիզմ», – ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Ըստ Կ․ Զադոյանի՝ պետք է հայեցակարգ դրվի շրջանառության մեջ, որը փաստացի դեռևս չկա, կա ուղղակի հայտարարություն վարչապետի կողմից վեթինգի կիրառելիության մասին:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի դիտարկմամբ՝ վեթինգն իրականացվում է հիմնականում հիմք ընդունելով բարեխղճության սկզբունքը, որն իր մեջ 4 ենթատարր է պարունակում՝ մասնագիտական կոմպետենցիա, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ և հակակոռուպցիոն վարքագիծ:
Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի։
Հարցազրույցի մանրամասները սկզբնաղբյուր կայքում։