Հայաստանի Հանրային Ռադիոյի «Սպառողի ժամ» հաղորդաշարի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը զրուցել է ազդարարման համակարգի, ազդարարման տեսակների, ազդարարման անանուն էլեկտրոնային հարթակի` azdararir.am-ի մասին, ինչպես նաև ազդարարների իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին։
Ս. Սողոմոնյանը կարևորել է նաև այն փոփոխությունը, համաձայն որի եթե էլեկտրոնային անանուն հարթակի միջոցով ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չէ, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը եռօրյա ժամկետում հաղորդումը փաստաթղթային տարբերակով վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:
Ըստ նրա՝ լինելով ազդարարման համակարգի ներդրման ակունքներում կանգնած կառույցների՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասցիացիայի փորձագետ, կարևոր է ազդարարների համար լրացուցիչ երախիշքների և պաշտպանության մեխանիզմների ստեղծումը։
Մանրամասները՝ աղբյուրում։