«Առանց հայեցակարգի՝ վեթինգի մասին օրենքի նախագիծն արդյունք չի տա»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Նա հիշեցրեց՝ մայիսի 24-ից հետո, երբ անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ եղան, որոշվել էր՝ պետք է մշակվեր հայեցակարգ, այն դրվեր շրջանառության մեջ, դրա շուրջ քաղաքական ուժերի, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների հետ ձեռք բերվեր որքան հնարավոր է լայն համախոհություն, եւ ապա այն շրջանառել հանրության շրջանում:
Կ․ Զադոյանի խոսքով՝ հանրությունը պետք է տեղյակ լինի եւ հասկանա՝ ինչ է անցումային արդարադատությունը, ինչ գործիքներով է կիրառվելու եւ օգուտը որն է լինելու:
Լուսանկարը և տեսանյութը՝ aravot.am-ի:
Հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։