Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող ««Էդու լոջիք» հավասար մեկնարկ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գավառում տեղի ունեցավ «Կրթությունը որպես երաշխավոր ժողովրդավարության և մարդ-քաղաքացի կազմավորման գործում» խորագրող համաժողովը:
Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը:
Համաժովին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի 25 դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ:
Միջոցառմանը ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը, ով Գեղարքունիքի մարզպետի անունից ողջունեց համաժողովի մասնակցիներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և հաջողություն՝ աշխատանքի արդյունքում յուրաքանչյուրի ներդրումն ունենանելու, կառուցողական երկխոսության, համագործակցության առումով:
Ծրագրի ղեկավար, «Բաց սահմաններ» ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ ծրագիրն իր անվանումում ունի «հավասար մեկնարկ» եզրույթը, քանի որ անհավասարություն կա ոլորտում: «Ծրագիրն իրականացնելու ընթացքում մեզ թվում էր, որ ընդամենը դասագիրք ենք ուսումնասիրում (խոսքը Հասարակագիտություն առարկայի շրջանակում գործածվող դասագրքի մասին է), խնդիրները բացահայտելու ենք այդ շրջանակում, բայց արդյունքներն այն եղավ, որ մենք ընդամնեը բացել ենք «պանդորայի արկղը», որտեղ շատ խորքային խնդիրներ կան ու որպեսզի չվախենանք, պետք էր մի կետից սկսել: Քանի որ որոշում կայացնողները ցանկանում են նոր քաղաքականություն մշակել, ծրագրում փոփոխություն կատարել, ու որպեսզի չկրկնվեն նախկինների սխալները, պետք է և շատ կարևոր է, որ կրթության ոլորտի ներկայացուցիչները, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները շատ ակտիվ լինեն, բարձրաձայնեն խնդիրները, որպեսզի այդ ձայնը լսելի լինի»:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը քննարկմանը ներկայացրեց ԿԵՀ ծրագիրը, նշեց դրա նպատակն ու առաքելությունը: «Պետությունը կամ համայնքային իշխանությունը կարող են ունենալ շատ լավ նախաձեռնություններ, լավ ու առաջադեմ գաղափարներ, բայց եթե չկա հանրության աջակցությունը, ապա շատ դժվար կլինի թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների համար, թե պետական կառավարման մարմինների համար այդ ամենն իրականացնել ու կյանքի կոչել: Եվ հակառակը՝ քաղհասարակության կազմակերպությունները կարող են ունենալ շատ վեհ գաղափարներ, առաջարկներ, բայց եթե որոշումներ կայացնողները չունեն կամք՝ դրանք իրականացնելու, ինչ ուզում ես արա՝ դրանք անկատար են մնում»,-նշեց նա: Մարատ Ատովմյանը նշեց նաև, որ երկու կողմերի համագործակցությունից կշահի պետությունը:
Միջոցառմանըներկա էր նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ներկայացրեց կրթության դերը՝ մարդ-քաղաքացի կազմավորման գործում և ոլորտում առկա ներկա խոչընդոտները:
Հակակոռուպցիոն կարևորության մասին խոսեց Մարատ Ատովմյանը: Իրենց կարծիքն ու տեսակետը հայտնեցին նաև «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներ Մարիետա Շահվերդյանը, Լարիսա Ղազանչյանը, Ռոզա Հակոբյանը: Թե ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտություն ընտրելից և ինչպե՞ս դառնալ պահանջարկ ունեցող մասնագետ՝ ներկայացրեց «Լուսին թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Վարազդատ Ավետիսյանը: