Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչը մասնակցեց Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի Համաժողովին

Սույն թվականի մայիսի 14-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ծրագրային ղեկավար Մարիամ Զադոյանը մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի Համաժողովին, որի բացմանը հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Համաժողովի մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների պետությունների կամ կառավարության ղեկավարներ, ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարար առաջնորդներ, երիտասարդներ և լրագրողներ 34 երկրներից: Համաժողովի մասնակիցների թվում էին նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ԵՄ առեւտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը, Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը և Ուկրաինայի՝ այդ պահին գործող վարչապետ Պետրո Պորոշենկոն։

Համաժողովի մասնակիցները քննարկեցին առաջին տասնամյակի ընթացքում գործընկերության զարգացումները և մտքեր փոխանակեցին ապագայի վերաբերյալ:

Համաժողովի ժամանակ Մարիամ Զադոյանը ընդգծել է, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծումը պետք է համարել Արևելյան գործընկերության վերջին տասնամյակի նվաճումներից մեկը, քանի որ այն եղել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի առաջնագծում․ իրականացրել է ապօրինի հարստացման քրեականացման բարեփոխումների, ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման և պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտր ներդրման և այլ առաջարկների համահեղինակ։

Մարիամ Զադոյանը նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը հաջողության հասնելու բանալին է, և առաջարկեց է ստեղծել ԱլԳ-ի հակակոռուպցիոն տարածաշրջանային ակադեմիա, Վրաստանում Եվրոպական ավագ դպրոցի օրինակով։

Մարիամ Զադոյանի ելույթը հասնաելի է հետևյալ հղումովhttps://audiovisual.ec.europa.eu/en/video/I-172103 (1.41.38)․
Համաժողովի օրակարգը կարելի է հասանելի է այստեղ․https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/eastern_partnership_10_high_level_conference_agenda.pdf