Այսօր՝ մայիսի 26-ին, Հյուսիսային պողոտայում մոտեցավ ավարտին «Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը:
Տոնակատարությունների մեկնարկը Երևանում տրվեց Սկանդինավյան քայլքով, որին գրանցվել էր մոտ 500 մասնակից: Հյուսիսային պողոտայում անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին հաջորդեց բացօթյա համերգ Ազատության հրապարակում:
Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմոլորտային ծրագրերը՝ մարդու իրավունքների, արդարադատության, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, բիզնես աջակցության, քաղաքացիական հասարակության և այլն:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
«Մենք համարում ենք, որ Հայստանը Եվրոպայի ընդարձակ ընտանիքի անդամն է: Եվրոպացիները այսօր ընտրում են հաջորդ խորհրդարանը: Հուսով ենք, որ ընտրություններից հետո Եվրոպան ավելի կհզորանա, քանի որ այն կենսական նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար: Ուժեղ Եվրոպան դարձում է Հայաստանը ավելի ուժեղ»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը քաղաքացիների հետ միասին շրջեց տաղավարներով: Եվրոպայի օրվա միջոցառումը բազմամարդ էր, ինչպես ամեն տարի:
Մանրամասները՝ տեսանյութում