Սևծովյան տարածաշրջանային ՀԿ-ների ֆորումի մարտի-ապրիլ երկամսյա Լրատուն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած միջազգային փորձագիտական համաժողովին։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ․ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը նվիրված միջազգային համաժողով, 17-19 Ապրիլ, Երևան, Հայաստան
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Մանրամասները այստեղ.