Ռազմավարական պլան 2014-2016

1.Պատմական ակնարկ
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) հիմնադրվել է 1995թ-ին՝ նպատակ ունենալով համախմբել կազմակերպության անդամների, համակիրների և նոր սերնդի իրավաբանների ջանքերը՝ աջակցելու Հայաստանի կայացմանը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Կազմակերպության հիմնադիրներն էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և երիտասարդ իրավաբաններ, որոնց հիմնական մասը մինչ օրս էլ ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության մեջ: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունը իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել՝ սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:
Մեծ ուշադրություն է դարձվել ՀԵԻԱ մարզային կառույցների ձևավորմանը և նրա տարածվածությանը: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի Երևանյան գրասենյակ և հինգ մարզային մասնաճյուղեր, հինգ Հակակոռուպցիոն կենտրոններ:
ՀԵԻԱ-ի գրասենյակներ. ՀԵԻԱ կենտրոնական և Երևանի գրասենյակները՝ Երևանում, ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գյումրիում, ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Վանաձորում, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գավառում, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Կապանում, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնները. Երևանի հակակոռուպցիոն կենտրոն` Երևանում, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն՝ Գյումրիում, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Վանաձորում, Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Գավառում, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Կապանում:
ՀԵԻԱ անդամների, համակիր անդամների և կամավորների ընդհանուր թիվը ներկայումս հասնում է մոտ 70-ի: Գործուն քայլեր են ձեռնարկվել կազմակերպության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
Ներկայումս կազմակերպության վերը նշված բոլոր գրասենյակները ապահովված են նորագույն համակարգչային և տեխնիկական ու տեղեկատվական այլ անհրաժեշտ ռեսուրսներով, իրավաբանական գրականությամբ, ՀՀ օրենսդրության համակարգչային բազայով և անհրաժեշտ այլ գույքով: Կազմակերպությանը հաջողվել է Երևան քաղաքում (կազմակերպության կենտրոնական և Երևանի գրասենյակների համար), ինչպես նաև Կապան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում սեփականության իրավունքով ձեռք բերել գրասենյակային տարածքներ:
Տարեց տարի մեծանում են կապերը միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ: 1998 թ.-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիային և համագործակցում է դրան անդամակցող տարբեր երկրների կազմակերպությունների հետ: Ակտիվ համագործակցություն է ծավալվել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ակտիվորեն համակործակցել և շարունակում է իր համագործակցությունը միջազգային և
արտասահմանյան կազմակերպությունների և մարմինների հետ: Ի թիվս այլոց, այդ կազմակերպություններն են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Կասալս էնդ Ասոշիեյթս» Ինք. ընկերությունը, հոլանդական Միջեկեղեցական համագործակցության զարգացման կազմակերպությունը (ICCO), «ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ» հոլանդական ընկերությունը, «Եվրասիա» հիմնադրամը, «Քորդեյդ» հոլանդական կազմակերպությունը, Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտը, ԵԱՀԿ-ը, Եվրոմիությունը և Եվրոխորհրդը, գերմանական «GIZ» կազմակերպությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանականը ֆոնդը՝ «IRZ», «Քեմոնիքս ինտերնեյշնըլ ինք.» հայաստանյան գրասենյակը, «IFES»-ը, «Փրայս Ուոթերս Հաուզ Քուփերս»-ը, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակները, Հայաստանում Ամերիկյան դասպանատունը, Ագորա Կենտրոնական Եվրոպա (Չեխիա) հասարակական կազմակերպությունը, Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Ներքին Սիլեսիայի Համալսարանը, Մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը (Լեհասատան), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիցիա» ՀԿ-ը, Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան և այլ միջազգային ու արտասահմանյան կազմակերպություններ: Կազմակերպությունը փոխգործակցում է տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ, այդ թվում ՀՀ իրավաբանական հիմնադրամի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության, ՀՀ Փաստաբանների պալատի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարբեր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ: 2014 թվականի հունիսի 3-ին ՀՀ արդարադատութան նախարարի հրամանով ստեղծվեց է ՀՀ ԱՆ կից հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկվել է նաև ՀԵԻԱ-ն:
Այդուհանդերձ, անհրաժեշտ է առանձնացնել, որ 2010 թ.-ից ընթացքում ՀԵԻԱ-ն իր կանոնադրական և ռազմավարական նպատակների իրականացման նպատակով խորացնել է իր համագործակցությունը պետական և տեղական մարմինների հետ: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների հետ գործնական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ և համատեղ պայքարելու համար ՀԵԻԱ-ն թվով 74 համագործակցության համաձայնագրեր է կնքել ՀՀ մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների հետ: Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի և ՀՀ Գլխավոր Դատախազության հետ համագործակցության շրջանակներում, 2011թ.-ի հունիսի 20-ին ՀԵԻԱ- ի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կքնվեց Փոխըմբռնման Հուշագիր: Կարևորելով երիտասարդ սերունդի հակակոռուպցիոն ընկալման և հակակոռուպցիոն վարքագծի ձևավորման անհրաժեշտությունն ու հրատապտությունը, 2013թ.-ի փետրվարի 21-ին ՀԵԻԱ-ն համագործացկության համաձայնագիր է կնքել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ, որի շրջանակներում ինչպես ուսանողները, այնպես էլ վարչական անձնակազմը կանցնեն հակակոռուպցիոն ուսուցումներ ՀԵԻԱ փորձագետների կողմից: Այնուհետև, չսահմանափակվելով ձեռք բերված հաջողություններով և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության նկատառումներից ելնելով գործնական կապեր է հաստատվել ՀԵԻԱ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ դրանց հաղորդելով իրավական ուժ՝ 2013թ.-ի ապրիլի 16-ին համագործակցության հուշագրի ստորագրման տեսքով: 2014թ.-ի հունիսի 2-ին ՀԵԻԱ-ն և ՀՀ նոտարական պալատը կնքեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է երկու հիմնախնդիրների լուծմանը՝ իրականացնել ՀՀ նոտարական գրասենյակներում հասարակական մոնիթորինգներ և ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքի միջոցով «Հայաստանի նոտարները» նախագծի իրականացման միջոցով հասարակության շրջանում բարձրացնել վստահությունը նոտարների և նոտարական գործունեության մասին:
2014 հունվարի 31-ից ԱՄՆ ՄԶԳ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեց հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի ֆինանսավորումը, ինչի արդյունքում ազգային ցանցը կազմող հակակոռուպցիոն կենտրոնները համախմբվեցին, և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման (www.aac.am) շրջանակներում կամավոր հիմքունքներով գործարկվում են Երևանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնները:

  1. ՀԵԻԱ գործունեության հակիրճ վերլուծություն
    ՀԵԻԱ-ն իր գործունեությունն իրականացնում է ելնելով իր կանոնադրությունից,առաքելությունից ու ռազմավարական պլանից: Այս առումով կարելի է առանձնացնել ՀԵԻԱգործունեության երեք հիմնական ուղղություններ.
    ա) Բնակչության իրավագիտակցության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ու բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն.
    Կազմակերպությունը ստեղծման պահից գործունեություն է ծավալել այս նպատակի իրականացման համար: Առավել ակտիվորեն կազմակերպությունը ներգրավվել է այս ոլորտում 1999 թ.-ից, երբ կենտրոնական գրասենյակին զուգահեռ ստեղծվում են երկու մարզային գրասենյակներ: Այնուհետև գրասենյակների թիվն ընդլայնվում է, գործարկվում են Հակակոռուպցիոն կենտրոններ: Կազմակերպության գրասենյակներն իրականացնում են բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության սոցիալապես անապահով խավերի իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևյալ
    գործունեությունը.
    • անվճար իրավաբանական խորհրդատվություն, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկատվության տրամադրում՝ իրենց կոռուպցիոն գործին առնչվող օրենքների, ենթաօրենսդրական
    ակտերի, կանոնակարգերի կամ ներքին ընթացակարգային փաստաթղթերի վերաբերյալ` կազմակերպության գրասենյակներում, գյուղական համայնքներում, հեռախոսի, թեժ գծի և ինտերնետի միջոցով.
    • իրավաբանական ներկայացուցչություն դատարաններում և այլ մարմիններում.
    • անվճար փաստաբանական ծառայություն դատարաններում և այլ մարմիններում.
    • համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշում և իրականացում:
    • ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական թերթիկների հրատարակում և տարածում.
    • տարբեր իրավական թեմաներով, այդ թվում նաև հակակոռուպցիոն բնույթի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում.
    • բնակչության համար իրավական տարբեր թեմաներով, այդ թվում նաև հակակոռուպցիոն բնույթի սեմինարների և դասընթացների կազմակերպում:
    • Երևանում և ՀՀ 10 մարզերում՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի,
    Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում 8 ժամյա
    հակակոռուպցիոն վերապատրաստումների անցկացում 169 բարձրագույն, գլխավոր,
    առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների և 119
    գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների համար:
    2012 թվականի մարտի 16-ին կազմակերպությունը հիմնադրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժումը, որի առաքելությունն է ստեղծել կոռուպցիայից զերծ Հայաստան:
    Այս ուղղությամբ կազմակերպության կողմից պարբերաբար հրատարակվում ՀՀ
    օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերվող 100 անունից ավելի տեղեկատվական թերթիկներ՝ հաշվի առնելով նաև օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Հակակոռուպցիոն գործունեությունը լուսաբանող իրավաբանական լրատուներ, Մարդու իրավունքների վերաբերյալ հաջողված պատմությունների գրքույկներ:

բ) Երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և իրավաբան ուսանողների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված գործունեություն.
Այս ուղղությունը նույնպես ՀԵԻԱ հիմնական նպատակներից է, որի իրագործմանը կազմակերպությունը հետամուտ է ստեղծման պահից: Այս ոլորտում կազմակերպությունը
առավել ակտիվ սկսել է գործել 1999 թ.-ից, երբ հաջողվեց նախ կենտրոնական գրասենյակում,
ապա նաև մարզային գրասենյակներում ստեղծել իրավաբանական ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոններ: Այդ կենտրոնները իրենց մեջ ներառում են իրավաբանական գրադարան, ՀՀ օրենսդրության համակարգչային համակարգ, ինտերնետ կապ, համակարգչային այլ տեխնիկա և այլն: Բացի այն, որ վերը նշված ռեսուրսները տրամադրվում են շահառուներին՝ երիտասարդ իրավաբաններին և փաստաբաններին,

իրավաբան ուսանողներին, նաև նրանց համար կազմակերպվում են մասնագիտական ուսուցումներ, գիտաժողովներ, մրցույթներ, սեմինարներ, քննարկումներ և այլն: Կենտրոններում իրականացվում է նաև հարակից հմտությունների ուսուցում: Մասնավորապես,
2000 թվականից սկսած ՀԵԻԱ-ն և Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) կազմակերպում է Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը, որտեղ հաղթող թիմը Հայաստանը ներկայացնում է Վաշինգթոնում կայանալիք միջազգային փուլում: Սկսած 2013թ.-ից ՀԵԻԱ-ն Հայաստանում համակարգում է «Մարդու իրավունքների
եվրոպական դատախաղ» մրցույթը, որը կազմակերպում է Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիան (ELSA) Եվրոպայի խորհրդի հետ համատեղ: Ընտրված թիմերը իրավունք են ստանում մասնակցել Ստրասբուրգում կայանալիք բանավոր փուլին: Շարունակելով, նշենք, որ մինչ այժմ ՀԵԻԱ-ն կազմակերպել է փաստաբանության ինստիտուտի զարգացմանը նվիրված թվով 10 ամենամյա գիտաժողովներ, թվով 3
հակակոռուպցիոն բնույթի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին դերին և նշանակությանը նվիրված հանրապետական նշանակության, և հակակոռուպցիոն բնույթի 1 մարզային մասնագիտական գիտաժողովներ, մի քանի հարյուր մասնագիտական սեմինարներ և ուսուցումներ:
Կազմակերպության կողմից հրատարակվել են «Ջեսափի մրցույթը Հայաստանում և
աշխարհում» գրքույկը, ինչպես նաև մասնագիտական գիտաժողովների լավագույն հեղինակների զեկույցները:
2013 թվականին ՀԵԻԱ-ն իր գործընկեր՝ Միջազգային իրավական համագործակցության
գերմանական ֆոնդի (IRZ) հետ համատեղ իրավաբան ուսանողների և երիտասարդ
իրավաբանների ու փաստաբանների համար կազմակերպեց Եվրոպական իրավունքի առաջին
ամառային դպրոցը:

գ) ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների, հանրային ծառայություններ
մատուցող մարմինների և հասարակական սեկտորի բարելավմանն ու կայացմանն
աջակցություն:
Այս ուղղությամբ կազմակերպությունը ակտիվորեն աջակցել և ներկայումս աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, մասնավորապես՝
փաստաբանության ոլորտի բարեփոխմանը: Կազմակերպվել են մի շարք սեմինարներ և
քննարկումներ, այդ թվում՝ փաստաբանության ոլորտի բարեփոխումներին նվիրված
սեմինարներ: Կառույցը շարունակում է կազմակերպել արդեն ավանդույթ դարձած ամենամյա
հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված փաստաբանությանը, ինչպես նաև
գիտաժողով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշականությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով: Գիտաժողովների լավագույն հեղինակների զեկույցները տպագրվել են առաձին գրքույկների տեսքով:
2009 թ.-ից կառույցը հաջողությամբ իրականացնում է ՀՀ նոտարական
գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ: 2013
թվականի մեկնարկել է ՀՀ նոտարական գրասենյակներում հասարակական մոնիթորինգի իրականացման երրորդ փուլը՝ «Հանրային վերահսկողության և թափանցիկության
ապահովում» ծրագրի շրջանակներում: Իսկ 2014թ.-ի հունիսի 2-ին կայացավ ՀՀ նոտարական
գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցի շնորհանդեսը: Ծրագրի ընթացքում կատարվել է հետազոտության և դրա շրջանակներում նոտարական ծառայությունների հետ կապված ՀՀ բնակչության շրջանում ուսումնասիրման
ենթակա կոնկրետ խնդիրների հստակեցում, կատարվել են նոտարական գրասենյակների
աշխատանքների անմիջական դիտորդության հարցաշարի լրամշակում և հարցաշարի
փորձարկում, որից հետո ծրագրին ներգրավված 19 դիտորդներ, շուրջ երեք ամիս, իրականացրել են դիտորդություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված նոտարական գրասենյակներում: Մոնիթորինգների արդյունքների հիման վրա ՔԿԱԳ և նոտարական ոլորտների վերաբերյալ կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին, և դրանց մի մասը արդեն իսկ ստացել են օրենսդրական ամրագում:
Կազմակերպությունը լուրջ աշխատանքներ է կատարել նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների սեկտորի կայացման և հասարակական կազմակերպությունների գործունեության օրենսդրական դաշտի ստեղծման և հետագա

բարեփոխումների ուղղությամբ: Ավելին, ներկայումս ակտիվ գործունեություն է տարվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ, կազմակերպվում են հակակոռուպցիոն ուսուցումներ Երևանի և ՀՀ բոլոր ՔՀԿ- ների ու ԶԼՄ-ների համար, որի հիմնական նպատակն է մեծացնել վերջիններիս դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, հզորացնել վերջիններիս մոնիթորինգի և վերահսկողության իրականացման կարողությունները՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրները առավել լավ ըմբռնելու համար:
Կազմակերպությունը ապագայում նույնպես շարունակելու է այս ուղղությամբ
կատարվելիք աշխատանքները:

ՀԵԻԱ-ի ուժեղ կողմերից է նաև կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ զարգացումը, որը կատարվել է հետևյալ մեթոդներով.
• Կազմակերպության ներքին մարդկային ռեսուրսների հաշվին յուրաքանչյուր տարի կազմակերպության ինքնագնահատման իրականացում:
• Ինքնագնահատման հաշվետվության հիման վրա կազմակերպության մեկամյա
զարգացման պլանի մշակում ու իրականացում:
• Կազմակերպության յուրաքանչյուր տարվա ֆինանսական գործունեության անկախ
աուդիտի անցկացում:
• Կազմակերպության հաշվապահության իրականացում էլեկտրոնային հաշվապահության ծրագրի միջոցով:
• Կազմակերպության տարեկան հաշվետվությունների տպագրում և տարածում:
• ՀԵԻԱ տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսների լուրջ վերազինում:
• Կազմակերպության երկլեզու, վերանայված վեբ կայքի (www.ayla.am) գործարկում:
• Կազմակերպության լրատվական կայքի՝ www.iravaban.net կայքի գործարկում:
• Կազմակեպության կողմից հրմադրված «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման
վեբ կայքի www.aac.am գործարկում:

Վերը նշված ուժեղ կողմերին զուգահեռ՝ կազմակերպությունում առկա են նաև մի շարք
խնդիրներ և թույլ կողմեր.
• Ֆինանսական անկանխատեսելիություն և ինքնաֆինանսավորման միջոցների
անբավարարություն.
Ներկայումս կազմակերպության բյուջեի մեծ մասը գոյանում է միջազգային և
արտասահմանյան դոնոր կազմակերպությունների դրամաշնորհներից: Հաշվի առնելով ՀԵԻԱ
այն փորձ, երբ ԱՄՆ ՄԶԳ-ն որոշեց վաղաժամակետ դադարեցնել իր կողմից ֆինասավորվող
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ապա դա կարող էր հանգեցնել ֆինանսական
անկանխատեսելիության, քանզի կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները
դեռևս անբավարար են գործունեության ապահովման համար: Ներկայումս կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները երկուսն են՝ անդամավճարներ և կազմակերպության մասնակցությամբ տնտեսական ընկերության շահույթ:
Կազմակերպության անդամներից հավաքվող անդամավճարները կազմում են կազմակերպության տարեկան ընդհանուր բյուջեի մոտ 1- 2 տոկոսը, որը խիստ անբավարար է կազմակերպության գործունեության ապահովման համար: Գրեթե նույնքան կազմում է կազմակերպության մասնակցությամբ գործող իրավաբանական ընկերության շահույթը:
• ՀԵԻԱ մարզային գրասենյակներից մեկի սեփական տարածքի բացակայություն.
Սեփական գրասենյակային տարածքների առկայությունը նվազեցնում է ծախսերը և խիստ
կարևորվում է ֆինանսական ու կազմակերպական կայունության տեսանկյունից: Թեպետ կազմակերպությանը արդեն հաջողվել է գնել չորս գրասենյակային տարածքներ Երևանում, Կապանում, Գյումրիում և Վանաձորում, այնուամենայնիվ հրատապ է կազմակերպության
Գավառի գրասենյակը սեփական տարածքով ապահովելու խնդիրները: Այս կապակցությամբ
նշենք, որ նախորդ երկու տարիների ընթացքում կազմակերպության կենտրոնական
գրասենյակը և նորակառույց մասնաշենքի ուսումնական և ակումբային տարածքները վերանորոգվել և վերազինմվել են, ինչը մեծապես նպաստել է կազմակերպության ֆինանսական կայունությանը:
• ՀԵԻԱ մարզային գրասենյակների կախվածություն կենտրոնական գրասենյակից.

Կազմակերպության մարզային գրասենյակները դեռևս ի վիճակի չեն ինքնուրույն հայթայթել իրենց գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ինչն էլ հանգեցնում է կախվածության կենտրոնական գրասենյակից, որն էլ ապահովում է նրանց ֆինանսական անկայունությունը: Անհրաժեշտ է, որ մարզային գրասենյակները
աստիճանաբար անցնեն ֆինանսական միջոցների ինքնուրույն հայթայթման՝ կազմակերպության կանոնադրության և առաքելության շրջանակներում ինքնուրույն համագործակցելով դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև պետք է զարգացնեն ինքնաֆինանսավորման աղբյուրները:
• ՀԵԻԱ անդամների անմիջական կապի և շփումների անբավարարություն.
Կազմակերպության անդամության մեծացմանը զուգահեռ անհրաժեշտ է ակտիվացնել
շփումները կազմակերպության բոլոր անդամների միջև՝ շեշտը դնելով մարզային մասնաճյուղերի անդամների և մյուս անդամների կապերի ակտիվացմանը:

  1. Ապագայի պատկեր
    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող
    ամենազդեցիկ, հայտնի, հզոր և հանրությանը օգտակար կազմակերպություններից է:
  2. Առաքելություն
    Կազմակերպության առաքելությունն է.
    Նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում բարձր իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի
    գերակայության հաստատմանը:
  3. Արժեքներ
    Կազմակերպության արժեքներն են.
    ա) Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված
    արդի իրավական մշակույթ,
    բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,
    գ) Մարդու պաշտպանված իրավունքներ,
    դ) Մասնագիտական բարձր գիտելիքներ ունեցող և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,
    ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:
  4. ՀԵԻԱ ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը

Նպատակ 1. Հասարակության իրավագիտակցության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացում, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացում և մարդու ու քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն:

Խնդիր 1.1
Անվճար իրավաբանական ծառայության տրամադրում կոռուպցիոն բնույթի գործերով և սոցիալապես անապահով ու իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց:

Գործողություն 1.1.1
ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնների, ինչպես նաև ՀԵԻԱ-ի
գրասենյակների միջոցով անվճար իրավաբանական օգնության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով, սոցիալապես անապահով և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց` գրասենյակներում, հեռախոսային և
ինտերնետային կապի, Իրավաբան.net-ի, թեժ գծի, ինչպես նաև շրջիկ և համայնքային
այցելությունների միջոցով: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 1.1.2
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող, ինչպես նաև հասարակական կարևոր նշանակություն ունեցող գործերով և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար ներկայացուցչության իրականացում, այդ թվում
նաև փաստաբանական ծառայությունների մատուցում՝ դատական, պետական, տեղական և
այլ ատյաններում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մարզային
գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 1.1.3
ՀԵԻԱ գրասենյակներ և Հակակոռուպցիոն կենտրոններ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծություն, խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հասցեագրում համապատասխան պետական, տեղական և այլ մարմիններին:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ
գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 1.1.4
Կոռուպցիոն դեպքերի, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ խախտումների արագ արձագանքում, դրանց համակարգում և հանրայնացում ՀԵԻԱ
լրատվական կայքի` Իրավաբան.net-ի, ՀԵԻԱ պաշտոնական վեբ կայքի՝ www.ayla.am,
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման վեբ կայքի` www.aac.am, մամլո
հողարդագրությունների և հայտարարությունների միջոցով: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ, Մարդու իրավունքների, իրավաբանական
օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով,
Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Խնդիր 1.2
Բարձր իրավական մշակույթի և հասարակության շրջանում հակակոռուպցիոն վարձագծի ձևավորում, բնակչության իրավական իրազեկության մակարդակի և հակակոռուպցիոն
ընկալման բարձրացում
Գործողություն 1.2.1
Մատչելի մեթոդներով իրավաբանական տեղեկատվության տարածում, այդ թվում՝ ՀԵԻԱ
գրասենյակներ և Հակակոռուպցիոն կենտրոններ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի, նրանց կողմից բերված դիմումների, բողոքների և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վերլուծության վիճակագրության ու վերհանված խնդիրների հիման վրա
իրավաբանական բնույթի տեղեկատվության նախագծում և տարածում, հանրային իրազեկման սեմինարների կազմակերպում և անցկացում: Իրավաբան.net-ի լրատվական կայքի միջոցով հանրամատչելի ձևակերպումներով իրավական իրազեկումների տարածում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ, Իրավաբան.net-ի խմբագրակազմ:

Գործողություն 1.2.2
Մարդու իրավունքների պաշտպանության և հակակոռուպցիոն հաջողված օրինակների հանրայնացնում՝ ՀԵԻԱ լրատվական կայքի` Իրավաբան.net-ի, ՀԵԻԱ պաշտոնական վեբ կայքի՝ www.ayla.am, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման վեբ կայքի` www.aac.am, մամլո հաղորդագրությունների և հայտարարությունների միջոցով:

Ժամանակահատված – 2014-2016 թթ.:

Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով, Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 1.2.3
ՀԵԻԱ լրատվական կայքի` Իրավաբան.net-ի զարգացում և հզորացում, կայքի միջոցով
իրավական իրազեկումների տարածում, «Իրազեկ քաղաքացի», «Իրավական շաբաթ»,
«Դատական գործեր» և այլ նախագծերի պատրաստում և տարածում, ԶԼՄ-ների հետ կապերի խորացում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, Իրավաբան.net լրատվական կայքի խմբագրակազմ, ՀԵԻԱ անդամներ:

Խնդիր 1.3
Հակակոռուպցիոն բնույթի համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշում և իրականացում:

Գործողություն 1.3.1
Հիմք ընդունելով ՀՀ-ի կողմից վավերացված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային
փաստաթղթերը և դրանց դրույթների իրականացման հրատապությունը, միջոցներ ձեռնարկել Հայաստանում հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման, ապօրինի հարստացումը քրեականացնելու, տեղեկատվություն հայտնող անձնանց պաշտպանությունն ու խրախուսումը օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ, այդ թվում նաև Իրավաբան.net-ի
աջակցությամբ:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ աշխատակազմ, ՀԵԻԱ բարեփոխումների հացերով մասնագետ:

Գործողություն 1.3.2
Անդամակացում և/կամ մասնակցություն մասնագիտական հանձնաժողովների խորհուրդների և այլ մարմինների աշխատանքներին:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոններ, ՀԵԻԱ աշխատակազմ

Խնդիր 1.4
Հակակոռուպցիոն կենտրոնների համախմբում և զարգացում:

Գործողություն 1.4.1
Ձեռք բերված համագործակցության պահպանում և ակտիվացում պետական մարմինների հետ:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 1.4.2
Աշխատակազմի անդամների վերապատրաստում, նոր անդամների ներգրավում: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ իրավաբանական
ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով:

Ակնկալվող արդյունքներ.

ա) Կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերը և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք կունենան հնարավորություն` ստանալու որակյալ անվճար իրավաբանական ծառայություններ, որոնց շնորհիվ կպաշտպանվեն քաղաքացու խախտված իրավունքներն ու կլուծվեն նրանց կողմից բարձրացված հարցերը, կմշակվի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ և գործում մեխանիզմներ, ինչն էլ կնպաստի ՀՀ-ում օրենքի
գերակայության հաստատմանը:
բ) Կձևավորվի բարձր իրավական մշակույթ և հակակոռուպցիոն վարքագիծ, որը կհանգեցնի ՀՀ-ում բնակչության իրավական իրազեկության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացմանը:
գ) ՀԵԻԱ գրասենյակներ և Հակակոռուպցիոն կենտրոններ դիմած քաղաքացիների կողմից
բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման հիման վրա
կբացահայտվեն այն խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծման նպատակով
կհանրայնացվի համապատասխան իրավաբանական բնույթի տեղեկատվություն:
դ) Մարդու իրավունքների խախտումները և կոռուպցիոն բնույթի դեպքերը արագ
արձագանք կստանան ՀԵԻԱ-ի և Իրավաբան.net-ի, Հակակոռուպցիոն շարժման կողմից, ինչպես նաև՝ դրանք կենթարկվեն համակարգման և հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ
անձանց համար:
ե) ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման և ծառայությունների մատուցման նոր մեթոդների կիրառման հետևանքով պարբերաբար կբարելավվեն և աշխարհագրորեն կընդարձակվեն ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները՝ ընդգրկելով նաև իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող հեռավոր գյուղական համայնքները:

Նպատակ 2. Երիտասարդ իրավաբանների, փաստաբանների, իրավաբան ուսանողների մասնագիտական հմտությունների և հակակոռուպցիոն իրազեկման բարձրացմանն ուղղված
գործունեություն:

Խնդիր 2.1
Կրթական միջոցառումների իրականացում:

Գործողություն 2.1.1
Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի կազմակերպում: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ իրավաբանական
ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով, ՀԵԻԱ Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով:

Գործողություն 2.1.2
Հակակոռուպցիոն ամառային դպրոց, այդ թվում նաև Հարավկովկասյան
տարածաշրաջանային ամառային դպրոց՝ ՀԵԻԱ գործընկեր՝ ՎԵԻԱ-ի հետ համատեղ: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով, ՀԵԻԱ Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով:

Գործողություն 2.1.3
ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին, Միջազգային, Եվրոպական իրավունքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգերին և բողոքներ կազմելու հմտություններին, մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին նվիրված ուսուցումների, սեմինարների, գիտաժողովների և մրցույթների կազմակերպում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ հանձնաժողովներ:

ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոններ, Հայաստանում Ջեսափի
ակումբ:

Գործողություն 2.1.4
Մասնագիտական նյութերի տարածում առցանց եղանակով, այդ թվում նաև Իրավաբան.net կայքի միջոցով:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ Իրավաբանական
ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով:

Խնդիր 2.2
Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում, ԻՈՒԲ
գործունեության ակտիվացում:

Գործողություն 2.2.1
Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում` նոր
գործընկերներ ձեռք բերելու և կապեր հաստատելու միջոցով: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ գրասենյակներ, ԻՈՒԲ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ
անդամներ:

Գործողություն 2.2.2
ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոններում իրավաբան ուսանողների պրակտիկայի կազմակերպում և անցկացում:
Պատասխանատու – ՀԵԻԱ գրասենյակների և ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոնների իրավաբաններ:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:

Խնդիր 2.3
ՀԵԻԱ կազմակերպական և ինստիտուցիոնալ զարգացում:

Գործողություն 2.3.1
ՀԵԻԱ հանձնաժողովների, ակումբների, իրավաբան ուսանողների բաժանմունքի,
գրասենյակների և հակակոռուպցիոն կենտրոնների ամենամյա աշխատանքային պլաններով
նախատեսված աշխատանքների իրականացում և միջոցառումների, այդ թվում փորձի
փոխանակման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ
ակումբներ, ԻՈՒԲ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 2.3.2
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի հանձնաժողովների, ակումբների և ԻՈՒԲ անդամների հարակից հմտությունների զարգացում՝
անգլերենի, համակարգչային գրագիտության, սոցիալապես անապահով քաղաքացիներին ցուցաբերվելիք իրավաբանական օգնության առանձնահատկությունների, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման, մասնագիտական էթիկայի կանոնների,
հարնային թղթակցության, իրավաբաննների կողմից Pro Bono աշխատանքների
կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ դասընթացների, հանգստի, մշակութային և մարզական տարբեր միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ ակումբներ, ԻՈՒԲ
և ՀԵԻԱ գրասենյակներ:

Գործողություն 2.3.3

ՀԵԻԱ Գավառի գրասենյակի համար սեփական տարածքների ձեռք բերում, ՀԵԻԱ-ի
Գյումրիի, Կապանի գրասենյակների ուսումնական և ակումբային սենյակների տարածքների
վերանորոգում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ գրասենյակներ:

Գործողություն 2.3.4
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի վեց
ենթահամակարգերի (ղեկավարում, կառավարում, մարդկային ռեսուրսներ, ծրագրեր և ծառայություններ, ֆինանսական կայունություն, հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ) զարգացում` ըստ ամենամյա զարգացման պլանի:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ. ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:

Ակնկալվող արդյունքներ.
ա) Կբարձրանա նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական և հարակից
կարողություններն ու հմտությունները:
բ) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական հանձնաժողովների, ակումբների և իրավաբան ուսանողների բաժանմունքի կարողությունները և ազդեցությունը ՀՀ-ում դատաիրավական
բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության և
հակակոռուցպիոն գործունեության ոլորտներում:
գ) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ ռեսուրսների բազան:
դ) Կզարգանան Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի ենթահամակարգերը, որոնք կբերեն ՀԵԻԱ հզորացմանը և ՀԵԻԱ
կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նպատակ 3. Հանրային ծառայություններ մատուցող մարմիններում բարեխղճության
սկզբունքների ներդրման ապահովում:

Խնդիր 3.1.
Հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության արդյունավետ կառավարման ապահովման նպատակով քաղաքացիների հզորացման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացում:

Գործողություն 3.1.1
Քաղաքացիների հզորացման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային
գործընթացների իրականացում և հանրայնացում` հանրապետական, տեղական և ոլորտային նշանակության ծրագրերի միջոցով, գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 3.1.2
ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ Կառավարության 2014թ.-ի, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության առանձին
ասպետկների մոնիթորինգների և լրագրողական հետաքննությունների իրականացում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ աշխատակազմ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ
գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ, Իրավաբան.net:

Գործողություն 3.1.3
Իրավաբան.net-ի գործողությունների, տարբեր նախագծերի՝ «Իրավական շաբաթ»,
«Հետազոտություններ և վերլուծություններ», միջոցով աջակցում ՀԵԻԱ բարեփոխումների իրականացմանը:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ աշխատակազմ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ
գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ, Իրավաբան.net:

Խնդիր 3.2
Նպաստել պետական և տեղական մարմիններում արդյունավետ կառավարման համակարգի ներդրմանը:

Գործողություն 3.2.1
Հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության մոնիթորինգ, համապատասխան ընթացակարգային և համակարգային բարեփոխումների հատկորոշում և իրականացում:

Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 3.2.2
Հանրային ծառայողների, այդ թվում նաև համայնքային և քաղաքացիական ծառայողների ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության ոլորտներում բարեխղճության կարողությունների հզորացում, հակակոռուպցիոն
ուսուցումների անցկացում:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ
Հակակոռուպցիոն կենտրոններ:

Խնդիր 3.3
Նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ԶԼՄ-ների հակակոռուպցիոն բնույթի մոնիթորինգների իրականացման և լրագրողական
հետաքննությունների անցկացման կարողությունների զարգացմանը:

Գործողություն 3.3.1
Հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում նաև մոնիթորինգներ իրականացնելու և լրագրողական հետաքննությունների անցկացնելու վերաբերյալ ուսուցումների կազմակերպում Երևանում և ՀՀ մարզերում գործող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ
Հակակոռուպցիոն կենտրոններ:

Գործողություն 3.3.2
Փոքր դրամաշնորհների տրամադրում Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին՝ հակակոռուպցիոն բնույթի մոնիթորինգներ իրականացնելու և լրագրողական հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ ծրագրերին:
Ժամանակահատված – 2014-2016 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ
Հակակոռուպցիոն կենտրոններ, ՀԵԻԱ ֆոնդերի հայթայթման պատասխանատու:

Ակնկալվող արդյունքներ.
ա) ՀՀ հասարակության շրջանում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայություններ մատուցող մարմինների նկատմամբ վստահության և հեղինակության բարձրացում:
բ) ՀՀ հասարակության շրջանում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության որակի բարձրացում, այդ մարմիններում արդյունավետ կառավարման սկզբունքների ներդրում:
գ) ՀՀ հասարակության շրջանում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկության ապահովում:
դ) ՀՀ օրենսդրության բացերի վեր հանում և դրանց հիման վրա արված առաջարկների
միջոցով օրենսդրության (այդ թվում դատաիրավական համակարգի, փաստաբանության, ՀԿ- ների և այլն) բարեփոխումներ:
ե) Հանրային ծառայողների, այդ թվում նաև համայնքային և քաղաքացիական ծառայողների ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային
ծառայության ոլորտներում բարեխղճության կարողությունների հզորացում:
զ) Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հակակոռուպցիոն բնույթի մոնիթորինգների իրականացման և լրագրողական հետաքննությունների անցկացման կարողությունների զարգացում:
ը) Վերը նշված միջոցառումները կխթանեն քաղաքացիների կողմից իրենց իրավունքների
պաշտպանության հարցերին հետամուտ լինելուն, ինչպես նաև կբարձրացնեն ՀԵԻԱ
հեղինակությունը հասարակության շրջանում:

  1. Ենթադրություններ

Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, երկրում շարունակվում են իրավաբանական ոլորտի
բարեփոխումները և կայացման փուլում է գտնվում քաղաքացիական հասարակությունը:
ՀԵԻԱ-ն հանդիսանում է երկրի բնակչության կողմից ճանաչված մասնագիտական
ուղղվածություն ունեցող ՀԿ-ներից մեկը և բնակչությունը վստահում է կազմակերպությանը: Հայաստանի պետական իրավասու մարմինները նպաստում են ՀԵԻԱ գործունեության
իրականացմանը: ՀԵԻԱ-ն ներկայումս համագործակցում է Եվրոպական միության արևելյան
գործընկերության ծրագրի հետ և դրա շրջանակներում ակտիվ համագործակցում է Արևելյան
գործընկերության անդա, պետությունների հետ:
Միջազգային դոնոր և գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են ՀԵԻԱ-ի հետ
համագործակցությամբ:

  1. Մոնիթորինգ և գնահատում

Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիթորինգը կիրականացնի ՀԵԻԱ գործադիր տնօրենը` սերտորեն համագործակցելով ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող տարբերի ծրագրերի պատասխանատուների, ՀԵԻԱ ռազմավարական ուղղությունների պատասխանատունների, ՀԵԻԱ մարզային գրասենյակների և ՀԵԻԱ հակակոռուցպիոն կենտրոնների ղեկավարների հետ՝
գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի
ուսումնասիրության հիման վրա:
ՀԵԻԱ 2014-2016 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը
բացահայտելու համար ՀԵԻԱ անդամների կողմից կիրականացնի ՀԵԻԱ 2014-2016
թվականների ռազմավարական պլանի վերանայման և ՀԵԻԱ գործունեության ինքնագնահատման ամենամյա սեմինարներ, որոնց հիման վրա վերանայված ՀԵԻԱ 2014-2016
թվականների ռազմավարական պլանը կտեղադրվի ՀԵԻԱ պաշտոնական վեբ կայքում*:

*Ծանոթություն. ՀԵԻԱ-ի 2014-2016թթ. Ռազմավարական պլանը մշակվել է 07.06.2014թ.-ին կայացած սեմինարի ընթացքում, և ՀԵԻԱ կանոնադրության համաձայն հաստատվել է ՀԵԻԱ-ի վարչության կողմից՝ 06.08.2014թ.-ին կայացած նիստում: