Սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ երկրորդ քննարկումը՝ կազմակերպված Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը։ Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ներկայացրել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը։
Հարկ է նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից նախկինում իրավական ակտերի հանրային քննարկման E-draft հարթակի միջոցով ներկայացված առաջարկություններից շատերն արդեն իսկ ընդունվել և ներառվել են լրամշակված նախագծում։ Դրանք մասնավորապես վերաբերվում էին Ազգային փոքրամասնությունների պալատի կազմավորման կարգին, աշխատելաոճին և այլն։
Քննարկման ընթացքում Մարիամ Զադոյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց լուծում չստացած հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ազգային փոքրամասնությունների ավարտուն ցանկի ներկայացմանը և վերոնշյալ պալատի հաշվետվողականության թույլ մեխանիզմներին։