Գյումրիում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) այսօր՝ մարտի 20-ին, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը:
Բիզնես ներկայացուցիչները «կոռուպցիա» եզրույթի նկարագրության ու բնորոշման մեջ հիմնականում նշում էին, որ կոռուպցիան պետական մարմիններում է, ու մինչև այդ հարթակում չվերանա, մասնավոր հարթակում վերացնելը դժվար կլինի:
Վեհանուշ Մազմանյանը «Գյումրի Քոմերշլ Սենթր» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և հանրային կապերի մասնագետն է: Նա նշում է, որ ընկերությունն իր կանոնադրությունում էթիկային վերաբերող կետեր ունի, նույնիսկ հաճախակի տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: «Օրինակ, եթե ծրագրավորման ընկերությունում բոլորը ծրագրավորող են ու միատեսակ մտածողություն ունեն, մեզ մոտ այլ է, ունենք անվտանգություն, սպասարկող ոլորտ, տարբեր բաժնի ղեկավարներ ու մե մոտ աշխատակիցների մտածողության տարբերությունը շատ նկատելի է: Շատ դեպքերում, էթիկայի վերաբերյալ միջոցառումներ ոչ միայն առանձին ստորաբաժանումներով են կազմակերպում, այնպես էլ՝ ընդհանուր, ողջ ընկերության համար:
Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրն այնքանով օգուտ կտա, որ այն, ինչ մենք անում ենք կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր միջոցներով, այժմ կկարողանանք ավելի համակարգված անել, կունենանք ընդհանուր ծրագիր: Հետագայում, եթե այլ կազմակերպությունների հետ համագործակցելիս լինենք ու սա ժամանակի ընթացքում դառնա առավելություն կամ պահանջ, մենք մեր ծրագիրը ցույց կտանք ու կապացուցենք, որ մեզ մոտ այն այն արդդեն գործում է»,-նշեց Վեհանուշ Մազմանյանը:
Նրա խոսքով, Գյումրիում կոռուպցիան նվազագույնի է հասցվում, ու քաղաքացիների մոտ էլ դա ընդունված չէ:
«Մագնոն» բաց բաժնետիրական ընկերությունը, զբաղվում է մանկական խաղահրապարակների կառուցմամբ: Ընկերությունն ունի շուրջ 20 աշխատակից: Կազմակերպությա ներկայացուցիչ Արմեն Ավետիսյանը նշում է, որ աշխատակիցների հետ պարբերաբար անհատական զրույցներ են լինում կոռուպցիայի վնասակարության վերաբերյալ, քանի որ ըներությունը բախվել է տարբեր կոռուպցիոն դրսևորումների, որոնք հիմնականում եղել են գնումների ոլորտում: Նա նշում է, որ գնումների ժամանակ պատկան մարմինները կամ տեխնիկական բնութագրերն այնպես են կառուցել, որ իրենք չեն համապատասխանել և կոնկրետ մի ընկերություն է համապատասխանել, կամ էլ առհասարակ գնման մրցույթի մասին տեղյակ չեն եղել:
«Մենք պատրաստվում ենք ավելի լայն ծավալներով արտադրություն իրականացնել, արտահանում սկսել ու կարծում եմ այս ծրագիրը մեզ որոշակի առավելություն կտա, արտասահմանյան գործընկերների մոտ վստահությունը կբարձրանա, մեքն ինքներս էլ վստահ կլինենք, որ կկարողանանք ավելի լավ կազմակերպել այս ամեն ինչը: Կարելի է ասել, որ մենք օրինակելի ընկերություն ենք, ու եթե մյուս ընկերություններն էլ մեզնից օրինակ վերցնեն ու շատանան նման ընկերությունները, կարծում դրական ազդեցությունը տեսանելի կլինի արդեն»,-ասաց Արմեն Ավետիսյանը:
Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Լուսանկարները սկզբնաղբյուրում։