2019 թվականի փետրվարի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և Ֆինանսական միջոցների հայթայթման համակարգող Էդուարդ Մանուկյանը ԻՀԱ կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին «Հանրային մասնակցության ռեսուրս կենտրոն» ռումինական ՀԿ-ի ներկայացուցիչներ Վերա Տուրկանու Սպատարիին և Լավինիա Չիբուրտեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության հեռանկարները և այն ուղղությունները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։
ԻՀԱ ներկայացուցիչները գործընկերների հետ կիսվեցին նաև Ասոցիացիայի հաջողության պատմություններով։