Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը Mediamax.am-ի հետ զրուցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագծիմասին։
Ըստ նրա՝ փաստաթուղթը արմատական փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես՝
- անհրաժեշտ է ձևավորել ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն միասնական մարմին,
- ներդնել իրական սեփականատերերի հայտնաբերման գործուն մեխանիզմներ,
- բարելավել պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը,
- նախատեսել ազդարարների պաշտպանության գործուն մեխանիզմներ։
Դրական կողմերից Մարիամ Զադոյանն առանձնացրեց բիզնես ոլորտում հակակոռուպցիոն համապատասխան ծրագրի նախատեսումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում – Mediamax.am