Դեկտեմբերի 7-ին Վիեննայում, Եվրախորհրդի Ավստրիայի նախագահությունը հյուրընկալեց Արևելյան գործընկերության (ԱԼԳ) առաջին բարձր մակարդակի համաժողովը`«Հզոր տնտեսությունհզոր հասարակությունների համար. ներդրումներ մարդկային կայուն զարգացման նպատակով» թեմայով: Արևելյան գործընկերության (ԱԼԳ) առաջին բարձր մակարդակի համաժողովը հյուրընկալեց ԱԼԳ բոլոր շահագրգիռ կողմերին նպատակ ունենալով նրանց ներկայացնել Եվրամիության վեց արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) 2018 թվականին նվաճած հաջողույան պատմությունները, ինչպես նաև ապագայի որոշ առանցքային ոլորտները քննարկելու համար. այդ թվում տնտեսական և ներդրումային միջավայրը, աշխատանքային (շուկայի) մարտահրավերները և երիտասարդության խնդիրները (կրթություն, ուսուցում և զբաղվածություն): «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կոմպոնենտի ծրագրի ղեկավար, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակակիր Մարիամ Զադոյանը, նույնպես մասնակցում էր համաժողովին,
Համաժողովում բացման խոսքով ելույթ ունեցան Ավստրիայի Եվրոպական ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարար Կարին Քնիսլը և ԵՄ-ի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Բացման խոսքերին հետևեցին երեք պանելային քննարկումներ․
- Պանելային քննարկում I – Բիզնես միջավայրի բարելավում ներառական եղանակով. Որ դերակատարներն ու միջոցները կարող են լավագույնս նպաստել ավելի ուժեղ հասարակություններին:
Այս նիստի նպատակը գործընկեր երկրներում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման հիմնական տնտեսական և իրավական պայմանների բացահայտումն էր, և ինչ գործոններ են (ներառյալ ներգրավումը, մասնակցությունը, համախմբումը) նպաստում ավելի ուժեղ հասարակություններին (և նպաստում աշխատատեղերի ստեղծմանը), ինչպես նաև բերվեցին հաջողված քաղաքականությունների կոնկրետ օրինակներ:
- Պանելային քննարկում II – Շուկայի կարիքները և հմտություններ համապատասխանեցում․ ինչպես ապահովել մարդկանց համապատասխանորակավորումները։
Այս նիստի նպատակն էր քննարկել, թե ինչ որակավորումներ անհրաժեշտ գործընկեր երկրներում աշխատատեղերի ստեղծման համար և ինչպես ապահովել նման որակավորումներըշի տրամադրումը մարդկանց, այդ թվու կոնկրետ օրինակների հիման վրա:
- Պանելային քննարկում III – Ներդրումներ ապագայի համար. Ինչպե՞ս խթանել երիտասարդների զբաղվածությունը և աշխատունակությունը:
Այս նիստի նպատակն էր բացահայտել ուղիներ և տալ լավագույն փորձի կոնկրետ օրինակներ, ապահովելու կրթությունից աշխատանքի ավելի հեշտ անցում, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատիրության խթանումը:
Միջոցառման օրակարգը հասանելի է․ https://www.eap-events.eu/ehome/annual-conference-2018/agenda/