ՀՀ 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մասին Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը զրուցել է A1plus-ի հետ։ Վերջինս նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում շոշափելի արդյունքների գրանցելու համար հարկավոր է օր առաջ ձեռնարկել ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, չշրջանցելով անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու գաղափարը։ Ս․ Սողոմոնյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն կրթության ներդրումը, այն սկսելով մանկապարտեզներից։
Մանրամասները՝ A1plus-ի տեսանյութում։