Նոյեմբերի 14-ին՝ ժամը 15.00-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստին ներկա էին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը, «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Նալբանդյանը, ԿԳՆ կից հասարակական խորհրդի անդամները և այլ մասնակիցներ։
Նիստի ժամանակ քննարկվում էին պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձեվավորման կարգը, կառավարման նոր համակարգի վերաբերյալ հիմնական հարցերը, խորհուրդների ձևավորման, նրանց գործառույթների սահմանման և տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումները, Խորհուրդների՝ որպես ՊՈԱԿ-ների գործունեության առանձնահատկությունները և առհասարակ ի՞նչ նպատակ ունեն խորհուրդները։
Այսպես, առաջարկվող փոփոխությունների մասին զեկուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նա իր խոսքում նշեց, որ հանդիպման ընթացքում ներկայացնում են այն դրույթները, որոնք կարող են անմիջապես փոխել, քանի որ միանշանակ կան արմատական հարցեր ևս։ Մասնավորապես, նա ներկայացրեց, որ խորհրդի ձևավորման կարգի մեջ նախատեսվում է, որ Խորհուրդը պետք է բաղկացած լինի 9 անդամից, Խորհրդի անդամներին երեք տարի ժամկետով նաև կարող են առաջադրել մանկավարժական համակազմը և ծնողական խորհուրդը։ Այսինքն, հնարավորինս մեխանիզմներ են նախատեսվում ներդրել, որպեսզի Խորհուրդների գործողությունները լինեն վերահսկվող։ Նաև բարձրաձայնվեց այն մասին, որ վերջիններս պետք է հաշվետվողական լինեն։ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը նշեց, որ նախ խորհուրդների կազմի կոմպետենտության հարց կա։ Նախկիններից փորձը չփոխանցվեց նոր անդամներին։ Պետք է իրապես մտածել տնօրենների կարողությունների մասին։ Կարծիք հնչեց, որ տնօրենները հավերժ չեն և ֆինանսական ռեսուրսների վատման խնդիր կա, քանի որ ԿԳՆ-ն երեք տարին մեկ չի կարող վերապատրաստել իրենց։
Մեկ այլ մասնակից առաջարկեց, որ կարողությունների զարգացումը և փորձի փոխանակումը ոչ թե ԿԳՆ-ն իր վերապատրասումների միջոցով իրականացնի, այլ Խորհրդի պաշտոնաթող նախկին անդամը։ Ինչպես նաև անդրադարձ եղավ նրան, որ խորհուրդների գործունեության ապակենտրոնացման սկզբունքը լավ է, բայց ոչ բոլոր պարագաներում, քանի որ կա վտանգ, որ տնօրենն անում է ամեն բան իր պաշտոնը պահպանելու համար։
Ամփոփելով՝ ԿԳն նախարարի օգնական Լուսինե առաքելյանը նշեց, որ սա պիլոտային ծրագիր է լինելու և հավելեց, որ մանկավարժական խորհրդում ուսուցիչների փորձի հետ կապված տարիքային սահմանափակում դնելը ոչ միշտ է բովանդակային։ Նաև եթե մանկավարժն արդեն անցել է թափուր մրցույթը, ուրեմն իրավունք ունի և կարող է աշխատել։ Նույն կերպ սահմանափակումներ պետք չէ դնել տնօրենի տարիքի վրա, քանի որ դա հնարավորությունների սահմանափակում է։
Նիստի արդյունքում հնչեց նաև կարծիք, որ խորհուրդների նոր կարգով ներդրվող փոփոխությունները իպլեմենտացնելիս հաշվի առնեն նաև համայնքների խոշորացումը, որ տեղի է ունենում Հայաստանում, ինչպես նաև խոսվեց թե ինչ դիտորդական ներկայացուցչություն է իրականացվելու և այլ հարցեր, որոնք դեռ պարզաբանման և ամբողջականացման կարիք ունեն։