2018 թվականի հոկտեմբեր 22-24-ը Կոպենհագենում մեկնարկվեց 18-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում է «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Եռօրյա համաժողովի ծավալուն օրակարգը ընդգրկում է պլենար և պանելային քննարկումներ կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների և կարևորագույն մեխանիզմների վերաբերյալ, որոնց շարքում են՝ անկախ հակակոռուպցիոն մարմինների ձևավորման սկզբունքները, կոռուպցիայի և այլ հանցագործությունների հետևանքով գողացված ակտիվների վերականգնումը, իրական սեփականատերերի ռեգիստրը, էլեկտրոնային ինովացիոն գործքիները, սոցիալական արդարությունը և այլն։
Այցի ընթացքում Կարեն Զադոյանը հաստատել է գործնական կապեր, ինչպես նաև՝ վերահաստատել ԻՀԱ-ի և Կոալիցիայի համագործակցությունը այլ շահագրգիռ կառույցների հետ։
Համաժողովի օրակարգին ծանոթանալու համար, կարող եք այցելել հետևյալ հղումով: