Հանդիպում՝ Մարդու իրավունքների միջազգային հանրության միջազգային խորհրդի նախագահ Թոմաս Շիրմախերի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ԻՀԱ ներկայացուցիչները հյուրընկալեցին Մարդու իրավունքների միջազգային հանրության միջազգային խորհրդի նախագահ Թոմաս Շիրմախերին և գործընկերներին։ Հանդիպման ընթացքում ԻՀԱ նախագահ պարոն Զադոյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և հաջողությունները։ Պարոն Շիրմախերը բարձր գնահատեց կազմակերպության ջանքերը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և լավ կառավարման ամրապնդմանը։
Կողմերը քննարկեցին նաև համագործակցության հիմնական ուղղությունները։    
 
ԻՀԱ օժանդակությամբ պարոն Շիրմախերը հանդիպեց նաև քաղաքացիական հասարակական կազմակերպության այլ ներկայացուցիչների։