Սույն թվականի սեպտեմբերի 26-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ փորձագիտական խմբի հետ՝ ֆոկուս խմբի ձևաչափով։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել հանրային սեկտորի ներգրավվածության արդյունավետությունը և գործիքները հանրային քաղաքականությունների մշակման և ընդունման գործընթացում։
ԻՀԱ ներկայացուցիչները ներկայացրեցին վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացրած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց թվում են՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծումը, ազդարարման համակարգի ներդրումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը գնումների ոլորտում, 100
Մասնակիցները ներկայացրեցին նաև հանրային քաղաքականությունների մշակման և ընդունման գործընթացում ներկայումս առկա հիմնական մարտահրավերները։