Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները քննարկելու նպատակով սույն թվականի օգոստոսի 16-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց հերթական աշխատանքային հանդիպումը, այս անգամ՝ «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնող «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետներ, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ «Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ», «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ» «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ», «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ», «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ», «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ», կազմակերպություններից:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին «Բյուջե բոլորի համար» ծրագրով նախատեսված նպատակները և «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»-ի անդամները ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը: Այնուհետև համընդհանուր կերպով քննարկվեցին ծրագրի բարձր արդյունավետությանն ուղղված հնարավոր քայլերն ու մոտեցումները, ինչպես նաև՝ նույն նպատակին ուղղված ԻՀԱ աջակցության հնարավորությունները:
Բոլոր մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը հանդիպման ընթացքից ու քննարկումներից՝ դրանք գնահատելով օգտակար և արդյունավետ: