Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 4-ին, Գավառում տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթաց կրթության ոլորտի վերաբերյալ (կրթությունը ծրագրի թիրախային 9 ոլորտներից մեկն է):
Այս ոլորտում մեծ էր հետաքրքրվածությունը: Բոլոր ՔՀԿ ներկայացուցիչները նշեցին ոլորտի կարևորության ու զարգացման անհրաժեշտության մասին: Ծրագրի գործընկեր «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի փորձագետ Վիգեն Շիրվանյանը ներկայացրեց կրթությանը վերաբերող մի շարք առանձնահատկությունների՝ կապված միջին մասնագիտական կրթության հետ:
Նույն օրը Գավառում ՔՀԿ ինկուբատորներին խմբի համար մեկ այլ դասընթաց անցկացվեց: Ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը խոսեց միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման արդիականացման հարցերի մասին:Մարատ Ատովմյանը ներկայացրեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձը հանրային վերահսկողության իրականացման, հանրային քաղաքականությունների մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության և կոալիցիների կառուցման ոլորտների վերաբեր հարցեր: ՔՀԿ ներկայացուցիչներն հանդես եկան մի շարք հարցադրումներով: Վերջիններս էլ իրենց կողմից ներկայացրին օրինակներ, լավագույն փորձեր:
Դասընթացներին մասնակցում էր ՔՀԿ 9 ներկայացուցիչ:
Դասընթացի ավարտից հետո Մարատ Ատովմյանը և ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանը անհատական խորհրդատվություն տրամադրեցին ՔՀԿ ներկայացուցիչներին՝ ելնելով այնոլորտների առանձնահատկույթուններից, որոնք որ ընտրել են ՔՀԿ ներկայացուցիչները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ՔՀԿ ներկայացուցիչներին ուղարկել փաստաթղթերի օրինակներ, որոնք իրենք կարող են գործածել իրենց ամենօրյա գործունեության ընթացքում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: