Այսօր՝ հունիսի 29-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Երևանի, Սյունիքի, Գյումրիի, Վանաձորի և Գեղարքունիքի մարզերի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Արսեն Մանուկյանի և Արման Ուդումյանի հետ։
Փոխնախարարները ճշտեցին ՔՀԿ-ների կարծիքը՝ սոցիալական ապահովության մարմինների գործունենության վերաբերյալ։ Արսեն Մանուկյանի խոսքով, մարզերում սոցիալական ապահովության մարմիններն այնքան էլ բավարար աշխատանք չեն տանում և հաճախ իրենք իրենց համարում են միայն՝ «նպաստ տվող» մարմիններ։ Այդ իսկ պատճառով հարկավոր է նաև հասարակական կազմակերպությունների աջակցությունը՝ ոլորտային խնդիրները վեր հանելու համար և բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու և իրագործելու համար։
«Մենք ինքներս, որպես նախարարություն, մտածում ենք, առանձին ֆորմատ մշակել հասարակական կազմակերպությունների հետ համագոծակցելու ու ՀԿ-ների թիմ ունենալու, որպեսզի աջակցի ընթացիկ աշխատանքներին»,-ասաց փոխնախարար Արման Ուդումյանը։
ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացրին իրենց փորձառությունը սոցիալական ոլորտում տարած աշխատանքների հետ կապված։
Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հավելենք, որ ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախ ոլորտներ։ Դրանք են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա։