Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ղեկավարվում է վարչապետի կողմից, խորհրդակցական մարմին է, այսինքն` մասնագիտացված հարթակ, որտեղ քննարկվում էին հակակոռուպցիոն բնույթի տարբեր խնդիրներ: Դրա առհավատչյան են նախորդ տարի տեղի ունեցած մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումները` ապօրինի հարստացման քրեականացումը, ազդարարման համակարգի ստեղծումը, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. այս բոլոր օրենսդրական նախագծերը քննարկվել են այդ մասնագիտական հարթակում։ Ինչ վերաբերում է Կառավարության նոր ծրագրով ստեղծվող հակակոռուպցիոն մարմնին, ապա այն չի լինելու այնպիսին, ինչպիսին նախորդներն են եղել: Մասնավորապես, այն անկախ հակակոռուպցիոն մարմին է, որը ունենալու է նաև օպերատիվ հետախուզական գործառույթներ: Մանրամասները՝ տեսանյութում և այստեղ (https://www.aravot.am/2018/06/11/963321/):