Ապրիլի 13-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ընտրված 6 ինկուբատորների համար ծրագրի գործընկեր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, թե ինչպես ճիշտ և համակարգված հաշվապահություն վարեն:
Նա նաև խոսեց այն մասին, թե ինչպես կարող են կազմակերպությունները զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, և թե հաշվապահական ինչ առանձնահատկություններ կան այս դաշտում:
Դասընթացի երկու մասնակիցները միջոցառմանը մասնակցում էին տեսակապի միջոցով։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը թիրախային 9 ոլորտում (արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությու, տնտեսություն, էներգետիկա) ՔՀԿ-ների կոալիցիաներ ստեղծել: Կազմակերպությւոնները կարող են նաև օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին): Այս միջոցով կապահովվի դրանց ազդեցությունը նշված ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ինչպեսև այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: