Այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ունկնդիրները քննարկեցին «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվախ կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Նշենք, որ փետրվարի 21-ին հրապարակված հիշյալ հետազոտության համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 2 միավորով՝ ստանալով 35 միավոր: Այդ համաթիվը գնահատվում է 100 միավորով, որտեղ 100-ին մոտ միավորներ ունեցողները կոռուպցիայից մաքուր պետություններն են, իսկ 0-ականները՝ ամենակոռումպացվածները:
Քննարկվեցին Հայաստանի, հարևան պետությունների և նախկին ԽՍՀՄ անդամ երկների կոռուպցիայի ընկալման համաթիվը, այս հարցում առաջատարներին և հետնապահներին:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին հանձնարարվեց կատարել հակակոռուպցիոն ընկալման համաթվի վերջին երեք տարիների համեմատական վերլուծություններ՝ ըստ երկրների աշխարհագրական ընդգրկվածության՝ Արևելյան Եվրոպա, Արևմտայն Եվրոպա, Հարավային և Հյուսինսային Ամերիկա, Ասիա, Աֆրիկա և այլն: