Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանն դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։
Հանդիպման ընթացքում գործընկերները զրուցել են Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կազմակերպություների համայնքի ներուժի և մարտահրավերների, ինչպես նաև համատեղ ծրագրերի և համագործակցության նոր ուղիների մասին։
Կողմերը բարձր են գնահատել Ասոցիացիայի և Միացյալ Թագավորության դեսպանատան միջև առկա հարաբերությունները և դրանց ամրապնդման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻՀԱ ներկայացուցիչներ Քարլ Ուլբրիխտը և Հայկուհի Ալավերդյանը: