«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այժմ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեության կաննոները էականորեն փոխվել են։ Այս փոփոխությունների վերաբերյալ այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը դասընթաց անցկացրեց ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի և Տեղ համայնքի երիտասարդական նախաձեռնող խմբի ներկայացուցիչների համար։
Կարեն Զադոյանը ներկայացրեց ՀԿ հիմնադրելու և այն պետական գրանցելու համար «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմանները։ Այնուհետև ներկայացրեց ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեության կարգը, այդ թվում այն պայմանները, ըստ որոնց ՀԿ-ն կարող է իրականացնել անմիջական ձեռնարկատիրական գործունեություն։
Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև հասարակական կազմակերպության անդամների անդամագրության կարգը, իրավունքները և պարտականությունները, խոսեց կազմակերպության շահառուների և կամավորների ինստիտուտների մասին: վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ կամավորների ինստիտուտի ներդրմանն ուղղված նոր նախագիծ է մշակվել, որի համաձայն, կազմակերպությունը կարող է ներգրավել իր աշխատակազմի անդամների թվի 5 տոկոսի հարաբերակցությամբ։ Այսինքն, մեկ կամավոր ունենալու դեպքում ՀԿ-ն պետք է առնվազն 20 աշխատակից ունենա։ Այս դրույթի դեպքում կազմակերպությունների գործունեության լուրջ սահմանափակումներ են ենթադրվում։
Դասընթացի ընթացքում Կարեն Զադոյանը պատասխանեց մասնակիցների հարցերին: