Հունվարի 16-ին տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ԻՀԱ-ի կողմից գործարկվող անկախ մասնագիտական լրատվական կայքի՝ Իրավաբան․net-ի գլխավոր խմբագիր նշանակելու հարցին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների կողմից գլխավոր խմբագիր նշանակվեց Աստղիկ Կարապետյանը։