Իրավաբանների հայկական ասոցիացիան այս տարի ևս կազմակերպել էր ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառման մասնակիցները հակակոռուպցիոն պայքարում առաջընթացի համար կարևոր են համարել և խոսքը, և գործը: Խոսքը կարևոր է, որպեսզի գաղափարներով վարակենք հասարակությանը, իսկ գործը պետք է լինի համակարգված: