ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի իրավաբանների ասոցիացիայից (ՀԵԻԱ), որն էլ հեղինակել է այս զեկույցը:
Զեկույցը հնարավոր է դարձել հրապարակել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրականացման համար ՀԵԻԱ-ին տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատու է ՀԵԻԱ-ն, և այն կարող է չարտացոլել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեսակետները:
ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցը պատրաստվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագիտական խումբը՝ հետևյալ կազմով` Կարեն Զադոյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ղեկավար, Քարլ Ուլբրիխտ` «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու, Տաթևիկ Մանուկյան` «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու:
Այն ունի երկու մաս, առաջինը` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման իրավական մոնիթորինգն է՝ ըստ հոդվածների, հիմնախնդիրների վերհանումը, իսկ երկրորդում տրված են եզրակացություն և առաջարկություններ՝ միջազգային լավագույն փորձի լույսի ներքո:
Զեկույցի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ` Monitoring-report_CEDAW_arm
Անգլերեն տարբերակը կգտնեք հետևյալ հղումով` Monitoring-report_CEDAW_eng