Erasmus+ ծրագիրը երիտասարդներին փոփոխություն մտցնելու հնարավորություն է ընձեռել Եվրոպական Կամավորական Ծառայության միջոցով:
Եվրոպական կամավորական ծառայությունը երիտասարդներին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ կատարելու կամավորական աշխատանք արտերկրում` Եվրոպական միության սահմաններում և դրանից դուրս: Այս ծրագրի նպատակը հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը խթանելն էր, ինչպես նաև օգնելը երիտասարդներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն հետագա աշխատանքի և կրթության մեջ:
Կամավորները ստացել են անվճար կացարան, ապահովագրություն և դրամաշնորհային վճարումները ծրագրի իրականացման ընթացքում:
Ծրագր կողմերն են՝
- Ուղարկող կազմակերպություն
Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է եղել կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) ծրագրին մասնակցելու ընթացքում:
- Հյուրընկալող կազմակերպություն
Հյուրընկալող կազմակերպությունն ամբողջ ծրագրի ընթացքում ապահովել է կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները, ինչպես նաև նրա ծրագրի հաջող իրականացումը: Այն նաև աջակցել է կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում:
- Համակարգող կազմակերպություն
Համակարգող կազմակերպության դերը ծրագրի իրականացման հեշտացումն էր՝ աջակցություն ցույց տալով ծրագրի մասնակից կողմերին:
- Կամավոր
Կամավորները ծրագրի ընթացքում «Youthpass» համակարգում իրականացրել են ինքնագնահատում և ծրագիրն ավարտելուց հետո ստացել են համապատասխան հավաստագիր:
Ո՞վ կարող է դիմել ծրագրին։
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Պետք է հետևել Եվրոպական կամավորական ծառայությունում ներգրավված կազմակերպությունների ցանցին՝ կամավորական հնարավորությունների, ԵԿԾ կազմակերպությունների բազայի և այլ օգտակար տեղեկատվության համար։
Օգտակար նյութեր