Կարեն Զադոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի նախագահի հետ

2017թ.-ի օգոստոսի 2-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցավ կազմակերպության նախագահ Իվանա Բուրսիկովայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սույն թվականի սեպտեմբերին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ծրագրի տեղական գործընկերների և հոկտեմբերին ծրագրի շրջանակներում ՔՀԿ ինկուբատորների համակարգողների, ոլորտային մենթորների և փորձագետների համար «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի փորձագետների կողմից կազմակերպվելիք ուսուցումների հետ կապված մի շարք հարցեր: