Եվրոպական Միության օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակ համաֆինանսավորմամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվել է «իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 տարի է:
Տևողություն։ 08 հունվար 2014թ. – 31 դեկտեմբեր 2016թ.:
Ծրագրի նախնական բյուջեն կազմել է 650.000 եվրո, որից 585.000 եվրոն տրամադրվելու էր ԵՄ-ի կողմից:
Ծրագրի վերջնական բյուջեն կազմել է 643.960 եվրո, որից 579.564 եվրոն տրամադրվել է ԵՄ-ի կողմից, 31277 եվրոն տրամադրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Այդ կապակցությամբ կհզորացվեն ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, կկազմակերպեն հակակոռուպցիոն դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար:
Հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծման միջոցով կբարձրացվել է ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների և ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հանրային վերահսկողության արդյունավետությունը: Հանրային մշտադիտարկման և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով ՔՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին կտրամադրվեն փոքրիկ դրամաշնորհներ:
Ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերը ամրապնդելու նպատակով զարգացվել է ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` ՔՀԿ-ների մասնակցությամբ անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը (Ապօրինի հարստացում) Հայաստանում քրեականացման հարցերի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում www.iravaban.net կայքում ստեղծվել է ծրագրի բաժին, որի միջոցով կհանրայնացվի ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կիրականացվի ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների ու ՀՀ իրավական և դատական բարեփոխումներիի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի մշտադիտարկումը: