Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հուլիսի 10-ին Ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական հասարակական կազմակերպության իր գործընկերոջը՝ նախագահ Իվանա Բուրսիկովային:
Երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարները վերլուծեցին և քննարկեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ:
Շեշտենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Հարկ է նաև նշել, որ կողմերը այսօր քննարկեցին նաև 2015 թվականին Պրահայում աշխատանքային հանդիպման շրջանակներում կազմակերպությունների նախանշված ուղղությունները և դրանցում ունեցած առաջընթացը:
Ներկայումս Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Այսօրվա հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Ծրագրային անելիքները: