Կարեն Զադոյանը «Բարձրաձայն» հաղորդաշարի հյուրն է եղել

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը մասնակցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող«Բարձրաձայն» հաղորդաշարին:

Հաղորդաշարի քննարկման թեման է եղել նախորդ շաբաթ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և հայտարարագրման նոր համակարգը:

Հանդիպման մյուս բանախոսներն են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրն Քրմոյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Կարեն Զադոյանի խոսքերով՝ չափազանց կարևոր են կոռուպցիայի հաղթահարման մեխանիզմները: Ըստ բանախոսի՝ կազմակերպություն ու կոալիցիայի մտահոգությունները կապված են եղել մարմնի մոդելի և կառավարման համակարգի ընտրության հետ: Նա նաև շեշտել է, որ վերջին տարիների ընթացքում կյանքի կոչված հակակոռուպցիոն փաթեթները մշակվել են ԻՀԱ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանասավորմամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում: