ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի հյուրն է եղել

Հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովը պետք է զբաղվի կանխարգելիչ և կրթական գործառույթներով: Հունիսի 9-ին «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի շրջանակներում, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված հակակռուպոցիոն փաթեթներին, ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նա հիշեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կրթության, կանխարգելման և պատժի անխուսափելության վրա է հիմնված.  «Ներկայումս այդ երկու խնդիրները փորձում են լուծել, իսկ պատժից անխուսափելիությունը, որը ենթադրում է, որ պետք է ունենա պրոֆեսիոնալ մարմին, որ քննություններ է վարում, չի կատարվում: Մեզ մոտ նման մարմին չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ կոռուպցիոն հանցագործություններն էլ ՀՀ քրեական օրենսգրքում սահմանված չեն, այլ առկա են միայն Գլխավոր դատախազի հրամանում:

ԻՀԱ նախագահը շեշտում է, որ պետք է հենվել անձանց վրա՝ ովքե՞ր են ընտրվելու հանձնաժողովի անդամները. սա է գլխավոր հարցը, ըստ Կարեն Զադոյանի, հենց այս հանգամանքով է պայմանավորված հանձնաժողովի արդյունավետությունը:

Բանախոսը, խոսելով ազդարարության համակարգից, նշել է, որ որոշ երկրներում խրախուսանք է նախատեսված ազդարարների համար, ինչը դրական նախադեպ է:

Մանրամասները՝ տեսանյութում: