Կարեն Զադոյանն և Սուրեն Քրմոյանն անդրադարձել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն այսօր մասնակցել է Aravot.am կայքի «Դեմ առ դեմ» հաղորդաշարին:

Հաղորդաշարի մյուս բանախոսը եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Քննարկման թեման է եղել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը: Հաղորդումը վարել է լրագրող Նելլի Գրիգորյանը:

Կարեն Զադոյանը և Սուրեն Քրմոյանն անդրադարձ են կատարել նաև «Ազդարարման համակարգի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին

Մանրամասներն՝ տեսանյութում։