«Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն այսօր մասնակցել է Aravot.am կայքի «Դեմ առ դեմ» հաղորդաշարին:
Հաղորդաշարի մյուս բանախոսը եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Քննարկման թեման է եղել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը: Հաղորդումը վարել է լրագրող Նելլի Գրիգորյանը:
Կարեն Զադոյանը և Սուրեն Քրմոյանն անդրադարձ են կատարել նաև «Ազդարարման համակարգի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին
Մանրամասներն՝ տեսանյութում։